Ձյուն, մերկասառույց. ճանապարհների վիճակը՝ այս պահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները։

«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն:

Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




Լրահոս