Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի է ունեցել Մանկական Եվրատեսիլ 2023-ի բացման արարողությունը:
Արարողության ժամանակ պարզ դարձավ, որ մրցույթը կբացի Իսպանիայի պատվիրակը, իսկ միջոցառման փակումը դրված է Նիդերլանդների պատվիրակի ուսերին:
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնում է Yan Girls-ը: Խումբ, որը բաղկացած է միմիայն աղջիկներից՝ Նանե,Նենսի, Կամիլլա, Սյուզանա և Աիդա, գեշնչված իրենց սիրելի K-pop արտիստներից՝ ցանկանում է այդ ծանոթ ձայնը բերել «Մանկական Եվրատեսիլի» բեմ և այն հասցնել բոլորովին նոր մակարդակի: Աղջիկները ներկայանում են «Do It My Way» երգով։ Հայաստանը ելույթ կունենա 8-րդը։
Աղջիկները երգում են ինքդ քեզ հավատարիմ մնալու, ինքնավստահ լինելու և ամեն ինչ անելու կարևորության մասին՝ իրենց ճանապարհով: «Do It My Way»-ի հեղինակը Տոկիոնինն է, խոսքերը գրել են Մալենան և Վահրամ Պետրոսյանները՝ նույն թիմը, որը կանգնած է JESC 2021-ի հաղթող «Qami Qami» երգի հետևում: Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը։
Հավելենք, որ այս տարվա երաժշտական միջոցառման մասնակից երկրների ցանկում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է՝ «Հերոսներ»-ը: Պաշտոնապես հրապարակվել է նաեւ միջոցառման տարբերանշանը:
Հիշեցնենք, որ միջոցառումը 2022 թվականին տեղի ունեցավ Հայաստանում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman!» երգով:
Մ.Ղ.