«Ժողովորդ» օրաթերթը գրել էր և հրապարակել էր ցանկ, թե ովքեր են այն ՔՊ-ականները, ովքեր հեղափոխությունից հետո տան տեր են դարձել։ Նրանցից մեկն էլ Գայանե Եղիազարյանն է։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանը քաղաքական դաշտ էր եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականին «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակով Եղիազարյանը ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2022 թվականի մայիսին Ազգային Ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի մանդատը վայր դնելուց հետո նրան փոխարինեց Գայանե Եղիազարյանը։
Հենց այդ տարի, երբ պատգամավորի եկամուտները աճեցին, Եղիազարյանը Երևան քաղաքում բաժնային սեփականության իրավունքվ բազմաբնակարան շենքում բնակարան գնեց։ Բնակարանը ձեռք է բերել 36 մլն դրամով, իսկ գործարքի մյուս կողմը եղել է Երևանի քաղաքապետարանը։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 530 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները կազմել են 5 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները ընդհանուր հաշվարկով ներկայացված է 5 մլ 720 հազար դրամ, որից 5 մլն 27 հազարը Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրությունն է։ Եղիազարյանը եկամուտ է ստացել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 522 հազար դրամ, իսկ 170 հազարը վարկ է Յունիբանկից և ՀայԷկոնոմբանկից։
Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 240 հազար դրամ։
Գայանե Եղիազարյանի հետ համատեղ բնակվող Տիգրան Խիդիրյանը հայտարարագիր չի ներկայացրել։
Էմմա Միքայելյան