ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 3-6-ը կմեկնեն գործուղման՝ Իտալիա:
ArmLur.am -ը ԱԺ-ից տեղեկացավ, որ Ռուբեն Ռուբինյանը և Արմեն Ռուստամյանը Հռոմում միասին կմասնակցեն ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին:
Նրանց գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան