Ինչու է Վլադիմիր Զելենսկին հրաժարվել ՌԴ-ի հետ բանակցություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված է եղել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ ՆԱՏՕ-ի երկրներն արգելել են դադարեցնել հակամարտությունը։ Այս մասին Brave New Europe-ի համար հոդվածում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Միխայել ֆոն դեր Շուլենբուրգը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդականը հիշեցրել է, որ ռազմական հակամարտությունից մեկ ամիս անց Մոսկվան և Կիևը եկան հակամարտության կարգավորման ընդհանուր ուրվագծերի։ Այսպիսով, Ուկրաինան այն ժամանակ խոստացավ հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց և վստահեցրեց, որ իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ չի տեղադրի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց։

«Կասկած չկա, որ խաղաղ բանակցությունները ձախողվել են ՆԱՏՕ-ի և, մասնավորապես, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիմադրության պատճառով»,- ասվում է հոդվածում։

Փորձագետների կարծիքով՝ նման համաձայնագիրը կնշանակի ՆԱՏՕ-ի պարտություն:  Մինչ այս Վլադիմիր Զելենսկին, չնայած բանակի ծանր իրավիճակին, դեմ էր Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ բանակցություններ վարելուն։




Լրահոս