Գնդակը Հայաստանի դաշտում է. Հաջիևը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների շրջանակներում մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ բառախաղերի փոխարեն շատ կարևոր է, որ հայկական կողմը կոնկրետ քայլ անի և նստի բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք ասում ենք, որ որ երրորդ կողմերին օրակարգ մտցնելու փոխարեն մենք պետք է առաջ տանենք խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։




Լրահոս