
ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան: Ադրբեջանը երկիր է, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն:
«Սենատի իմ գործընկերները համակարծիք են: Մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,-գրել է նա: