Որ մթերքների օգտագործումն է երկարացնում մարդկանց կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) առողջ սնվելու ուղեցույց է մշակել, որը կոչվում է The Eatwell Guide: Այն նպատակ ունի մարդկանց կրթել առողջ սնվելու օգուտների մասին: Ըստ ուղեցույցների՝  պետք է օրական հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործել և նվազեցնել ածխաջրերի, շաքարի, ճարպերի և աղի ընդունումը: Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել երշիկեղենից, նրերշիկներից և քաղցր գազավորված ըմպելիքներից՝ հօգուտ ջրի, ընկույզի և ամբողջական ձավարեղենի (հաց, ձավարեղեն):

Գիտնականները փորձել են պարզել, թե այս ամենն ինչպես կազդի մարդու կյանքի տեւողության եւ առողջության վրա: Դրա համար նրանք հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են միջին տարիքի 467.354 կամավորներ, ովքեր խոսել են իրենց ուտելու սովորությունների մասին: Այնուհետև գիտնականները տեղեկություններ են հավաքել հետազոտվողների առողջական վիճակի մասին:

Հարցման ավարտից որոշ ժամանակ անց գիտնականներն արձանագրել են, թե որ մասնակիցներն են մահացել և որ տարիքում։

Պարզվել է, որ մարդիկ, ովքեր շատ են ուտում վերամշակված միս (երշիկեղեն, նրբերշիկներ), ալյուր և հաճախ են խմում քաղցր գազավորված ըմպելիքներ, ավելի կարճ են ապրել, քան նրանք, ովքեր հետևում են ավելի առողջ սննդակարգի։ Գիտնականները պարզել են, որ ընկույզ, ամբողջական ձավարեղեն, մրգեր և հատիկաընդեղեն ուտելը, որոնք բոլորն էլ առաջարկում է The Eatwell Guide-ը, կապված է կյանքի ավելի երկար տեւողության հետ: Հետազոտողները նշում են, որ ուտելու սովորությունների մեջ նույնիսկ փոքր դրական փոփոխությունները (օրինակ՝ շաքարավազի կրճատումը) կարող են մեկ տարով մեծացնել կյանքի տեւողությունը: Նրանք նաև պնդում են, որ հետևելով The Eatwell Guide-ի բոլոր պահանջներին՝ կյանքի տևողությունը կարող է երկարել ութ տարով:




Լրահոս