Բժիշկները հեռացրել են 16 կգ կշռող ուռուցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում բժիշկներն օգնել են մի կնոջ ազատվել մեծ ուռուցքից։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։

Կինը բժշկի չէր դիմել 20 տարի։ Վերջին մի քանի տարիներին նա նկատել է, որ անհայտ պատճառով ստամոքսը սկսել է մեծանալ։ Այնուհետև ցավի պատճառվ նա անգամ դժվարանում էր նստել կամ շարժվել:

Երբ կինը վերջապես գնաց հիվանդանոց, բժիշկները ուռուցք նկատեցին և շտապ վիրահատություն նշանակեցին, քանի որ ուռուցքի պատճառով հիվանդի օրգանները սկսել էին խափանվել:

Ամենաբարդ վիրահատությունը տեւել է երեք ժամ։ Արդյունքում բժիշկները հեռացրել են 16 կիլոգրամ կշռող ուռուցք։

Միջամտությունից հետո կինը շնորհակալություն է հայտնել բժիշկներին և հայտարարել, որ այլևս երբեք չի անտեսի իր առողջությունը։




Լրահոս