ՀԱՄԱՍ-ի առաջնորդն ասել է, որ Իսրայելի հետ զինադադարի համաձայնագիրը մոտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերն առաջընթաց են գրանցել զինադադարի հարցում։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն Իսրայելին իր պատասխանը փոխանցել է Քաթարի և այլ միջնորդների միջոցով։

«Շարժումը Քաթարի եղբայրներին և միջնորդներին է փոխանցել պատասխանը, մենք մոտենում ենք զինադադարի համաձայնագրի կնքմանը», – Համասի հեռագրային ալիքում ասել է Հանիեն։

Ինչպես հայտնում է Al-Arabiya-ն, սպասվում է, որ Քաթարն առաջիկա ժամերին կբացահայտի համաձայնագրի մանրամասները։

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը և Reuters-ը հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կարողացել են Իսրայելի հետ պայմանավորվել Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի շուրջ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զինադադար հայտարարելու հետաձգումը պայմանավորված է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ կողմերի միջև առկա վեճերով։




Լրահոս