Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման նպատակով ստեղծված խումբը մտադիր է նոյեմբերի 21-ին բանակցություններ վարել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։
Գերատեսչությունում նշել են, որ խմբի հիմնական նպատակն է շտապ հրադադար հայտարարելն ու պաղեստինյան անկլավին մարդասիրական օգնություն հասցնել։ Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել մի քանի այցեր:
Նոյեմբերի 20-ին խումբն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպեց Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ, սպասվում է, որ նոյեմբերի 22-ին Մոսկվայից հետո հանդիպումներ կանցկացվեն Լոնդոնում և Փարիզում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ;
Նշենք, որ խաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար խումբ ստեղծելու որոշումը կայացվել էր նոյեմբերի 11-ին: Այս խմբում ընդգրկված էին Թուրքիայի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները։