Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա բանկը Հայաստանում կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը:

Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։
UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.
• Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
• Վարկային գծի հնարավորություն,
• Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
• Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով,
• ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։
UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։




Լրահոս