Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։
Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։
«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ էլ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ, համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձևավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը և ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների և այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», – ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
Team Telecom Armenia-ի մասին
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որը հաջողությամբ իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։
Visa Inc.-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որը հեշտացնում է գործարքները սպառողների, վաճառողների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև ավելի քան 200 երկրներում և տարածքներում: Մեր առաքելությունն է կապել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ հնարավորություն տալով անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին բարգավաճել: Մենք հավատում ենք, որ տնտեսությունները, որոնք ընդգրկում են բոլորին ամենուրեք, նաև բարձրացնում են բոլորին և ամենուրեք, և կարծում ենք, որ ապագայում փողերի շարժի հիմքը հասանելիությունն է։ Ավելին` Visa.com կայքում:
Հանրային կապերի բաժին՝ [email protected]