Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Կիև է ժամանել Եվրամայդանի 10-ամյակի կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
«Հաճելի է վերադառնալ Կիև՝ ընկերների մոտ»,- ասվում է հրապարակման մեջ։
Մինչ այս Sputnik.Moldova-ն հայտնել էր, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ևս ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարի այցը համընկնում է Եվրամայդանի 10-ամյակի հետ։
Ուղևորության շրջանակներում Սանդուն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ այցելել է հուշահամալիր՝ նվիրված 2013-2014 թվականների զանգվածային ցույցերին, որոնք ի վերջո ավարտվել են հեղաշրջմամբ։ Միաժամանակ ակնկալվում է, որ այցի ընթացքում Մոլդովայի նախագահը բանակցություններ կվարի ուկրաինացի գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, որ Եվրամայդանը սկսվել էչ Ուկրաինայում ուղիղ 10 տարի առաջ՝ ի պատասխան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների դադարեցման: Բողոքի ակցիան վերջո վերածվեց անկարգությունների։ Առճակատման գագաթնակետը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած իշխանության տապալումն էր։