Կբարձրացնե՞ ն ջրահեռացման ու կեղտամաքրման սակագները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջրամատակարարումը հեշտ գործ չէ, հատկապես Հայաստանում, որտեղ ամենուր սարեր և լեռներ են, ցուրտ եղանակ և այլն: 2013թ. ցուրտ եղանակի պատճառով խնդիրներ ունեցանք: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ մենք խնդիրները լուծեցինք: Սա իր հերթին դաս է մեզ համար, որպեսզի կատարելագործենք մեր աշխատանքը ապագայում»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը:

Armlur.am-ի թղթակցի հարցին, թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ևս բարձացնելու է ջրամատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը, ինչպես դա նախատեսում է անել «Երևան ջուր» ՓԲԸ-ն, Պատրիկ Լորենը տեղեկացրեց,- «Այս պահին սակագնի բարձրացման մասին ոչ մի խոսք չկա: Հայաստանի ամբողջ մարզերի համար սակագինը մնում է այնպիսին, ինչպիսին որ կա»:

Հիշեցնենք, որ «Երևան ջուր» ՓԲԸ-ն փետրվարի 28-ին դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով ` 2014-2015թթ. ջրամատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագնի թանկացման խնդրանքով:




Լրահոս