
Այսօր Իրանում 4,7 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Սիստան և Բելուջիստան նահանգի կենտրոնում՝ Զահեդան քաղաքում, որի հետևանքով տուժել է 71 մարդ:
Mehr գործակալությունը նշում է, որ վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել շտապօգնության և անձնական մեքենաներով։