Մեկ ամսում զինված ուժերը 13 հազար զինվորական են կորցրել. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 13,7 հազար զինվորական և մոտ 1800 միավոր զինտեխնիկա։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ իրականացնել մարտական ​​առաջադրանքներն Ուկրաինայի հատուկ գործողության գոտում։ Նախարարի խոսքով՝ ռուսական զորքերը վստահորեն զսպում են հակառակորդի գրոհը՝ աստիճանաբար բարելավելով իրենց դիրքերը։

Նա ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերը ահռելի կորուստներ են կրել Խերսոնի ուղղությամբ։




Լրահոս