Ազգային ժողովում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրումներն արդեն կատարվել են: Ըստ այդմ, մրցութային խորհրդի որոշման հիման վրա՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի և Հայկուհի Հարությունյանի թեկնածությունները:
ArmLur.am-ն այս հանձնաժողովի անդամների առաջադրման շուրջ ստեղծված խառնաշփոթին անդրադարձել էր: Սակայն նկատենք, որ այս պահի դրությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանի թենածությունը չի առաջադրվել: Թերևս ուղարկված հարցման պատասխանները կարող էին նման որոշման պատճառ դառնալ: