
Պարզվում է` “Մեծ քսանյակի” վերջին գագաթաժողովի ժամանակ Ֆրանսիայի եւ ԱՄՄ նախագահները բամբասել են ոչ միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից: Նույն զրույցի ընթացքում Նիկոլա Սարկոզին Հունաստանի արդեն նախկին վարչապետ Յորգիոս Պապանդրեուին անվանել է “խելագար”, որը գտնվում է “ընկճախտի մեջ”:”Խելագար Պապանդրեուն հորինել է իր հանրաքվեն, քանի որ գտնվում է ընկճախտի մեջ: Անիմաստ է նրան ճնշել. նա արդեն հատակին է. նոկաուտ”,- ֆրանսիացի գործընկերոջը պատասխանել է Բարաք Օբաման: Երկու նախագահները համաձայնել են, որ Պապանդրեուն մեծ սխալ է գործել` հանրաքվե առաջարկելով:Հիշեցնենք, որ նույն զրույցի ընթացքում Սարկոզին Իսրայելի վարչապետին անվանել էր ստախոս, իսկ Օբաման ասել էր, որ ստիպված է նրա հետ ամեն օր շփվել: