Ամեն տարի Սև ուրբաթը սպառողի համար երազանքն իրագործելու կամ մատչելի գնով ցանկալի ապրանք գնելու, իսկ արտադրողի համար՝ հաճախորդին խրախուսելու հնարավորություն է:
Նախապատրաստվելով Սև ուրբաթին
Քաոսային գնումներից խուսափելու համար նախ որոշեք, թե որքան գումար կարող եք հատկացնել գնումներին, որպեսզի Ձեր բյուջեն չտուժի, հնարավորության դեպքում կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ, իսկ առցանց խանութներից օգտվելու մտադրության դեպքում՝ ծանոթացեք գնորդների կարծիքներին, գնահատականներին և խանութում գնումների քաղաքականությանը՝ ապրանքի մատակարարման ժամկետին, վերադարձի հնարավորությանը և պայմաններին…
Այնուհետև ընտրեք վճարման եղանակը՝ ինչ վճարային քարտից եք օգտվելու: Մենք առաջարկում ենք օգտվել Visa Virtual քարտով անվտանգ վճարումների հնարավորությունից:
Ինչո՞ւ Visa Virtual
Առավելությունները մի քանիսն են.
Visa Virtual-ը թվային քարտ է: Պատվիրելով այն՝ Դուք ազատվում եք առցանց տիրույթում հիմնական վճարային քարտն օգտագործելու անհրաժեշտությունից՝
- Տարբերակելով առցանց տիրույթում ծախսվող միջոցներն ընդհանուր միջոցներից,
- Բացառելով զեղծարարների կողմից հնարավոր հասանելիությունը հիմնական վճարային քարտին:
Հնարավորություն ունեք քարտը կիրառել նաև ոչ առցանց տիրույթում՝
- Կատարելով վճարումներ առևտրի և սպասարկման կետերում՝ կցելով քարտը Apple Pay կամ G-Pay դրամապանակներին,
- Կատարելով փոխանցումներ և վճարումներ Կոնվերս Մոբայլ հավելվածով:
Քարտը կարող եք պատվիրել Converse Mobile հավելվածով չորս արժույթով (ՀՀ դրամ, Եվրո, ԱՄն դոլար, ՌԴ ռուբլի)՝ առանց սպասարկման վճարի և ստանալ տվյալներն առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Visa Virtual քարտով գործարքների անվտանգությունն ապահովված է միջազգային 3D Secure համակարգով։
Եթե դեռ չունեք Visa Virtual
Կոնվերս Բանկի հաճախորդները քարտ/քարտեր կարող են պատվիրել Converse Mobile հավելվածով՝ մուտք գործելով +, նոր քարտ և հետևելով հրահանգներին:
Եթե Բանկի հաճախորդ չեք, ապա կարող եք պատվիրել քարտ Բանկի ցանկացած մասնաճյուղում, ներբեռնել Converse Mobile հավելվածը և կառավարել Ձեր հաշիվներն անվտանգ ու պարզ միջավայրում:
Բանկի քարտային առաջարկներին կարող եք ծանոթանալ https://conversebank.am/hy/cards/ հղումով կամ զանգահարել 010-511-211:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: