ՖՈՏՈ․ Շենգավիթի սկանդալային պատմություններով հայտնի թաղապետը այսօր Երևանի քաղաքապետարանի միջադեպի կիզակետում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի քաղաքապետարանում ավագանու անդամների միջեւ ծեծկռտուք եղան, որից հետո միջադեպը շարունակվեց քաղաքապետարանի շենքում։

Հրապարակված տեսանյութերից ակնհայտ երեւաց, որ միջադեպի կիզակետում էր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, որին անգամ ՔՊ-ականները չէին կարողանում հանգստացնել:

Նկատենք, որ Ռազմիկ Մկրտչյանը մշտապես աչքի է ընկել սկանդալային պատմություններով․ թաղապետին մեղադրում էին Երևանում գիշերային «ռազբորկաների» մասնակցելու մեջ: Ինքը՝ Մկրտչյանը, պարզաբանել էր այդ դրվագը՝ նշելով, որ գիշերը պարզապես անցնում էր Թոխմախի մոտով, տեսել է դրվագը և օգնություն ցուցաբերել տուժածներից մեկին:

Դրանից առաջ էլ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, սակայն թե՛ թաղապետը, թե՛ նրա եղբայրը, և թե՛ նրանց հետ վիճաբանող ու ծեծկռտուքին մասնակցող անձինք փորձել են միջադեպը թաքցնել, որպեսզի տարածքային ոստիկանությունը չիմանա, սակայն այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Քնար Մանուկյան




Լրահոս