
Արաբա-իսրայելական հակամարտության սրումից 45 օր անց կողմերն առաջընթաց են գրանցել զինադադարի հարցում։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրանք կարողացել են պայմանավորվել ժամանակավոր հրադադարի շուրջ՝ երկու կողմերի պատանդների խաղաղ ազատ արձակման համար։
ՀԱՄԱՍ-ը պարտավորվում է ազատ արձակել 50 պատանդների, որոնց թվում կլինեն միայն խաղաղ բնակիչներ հենց Իսրայելից և այլ երկրներից, զինվորականների ազատումը նախատեսված չէ։ Շարժումը կարող է նաև խնդրել երկարաձգել զինադադարը, քանի որ բանտարկյալները պահվում են տարբեր վայրերում, և նրանց հավաքելու համար ժամանակ կպահանջվի։ Դրա դիմաց Թել Ավիվը կվերադարձնի Իսրայելի բանտերում բանտարկված 150 պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների։