
Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քիչ առաջ ժամանել է Հայաստան։
Օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Սպասվում է, որ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ երեկ էլ նա Բաքվում է եղել, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։