Մադրիդի Սոֆիա թագուհու թանգարանը հարստացնում է իր հավաքածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի Սոֆիա թագուհու անունը կրող ազգային թանգարանը կհամալրվի Պաբլո Պիկասսոյի և Ժոաննա Միրոյի գործերով: Թանգարանը Իսպանիայի ժամանակակից արվեստի գործերի ամենամեծ հավաքածու ունեցող թանգարանն է: Թանգարանի ղեկավարությունն անընդհատ թարմացնում է իր նմուշների ցանկը և այցելուներին միշտ նոր ու չկրկնվող ցուցադրություններ ներկայացնում: Իսպանիայում տնտեսական ճգնաժամի պատճառով թանգարանը պետության կողմից քիչ է ֆինանսավորվում, և թանգարանի ղեկավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու տարբեր մեթոդներ է մշակել:

Թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոֆիա Թագուհին ևս մի քանի աշխատանք ներկայացնելու թույլտվություն է տվել: Այդ գործերից է Վլադիմիր Գինզբուրգի հավաքածուից Պիկասսոյի 1901 թվականին գրված «Ժպտացող կնոջ դիմանկարը»: Պոստիմպրեսիոնիստական ոճով նկարված այս կտավը կներկայացվի իսպանացի նկարչի մյուս հանրահայտ գործերի հետ:

Ժոաննա Միրոյի երեք կտավներ կներգրավվեն թանգարանի հավաքածուի մեջ:

Թանգարանի տնօրեն Մանուել Բորխա – Վիլյելը չի թաքցնում այն հանգամանքը, որ այս կտավները ձեռք բերելու համար համապատասխան ֆինանսների չի տնօրինում, այդ իսկ պատճառով վերոնշյալ կտավների վարձակալումը հինգ տարի ժամկետով լավագույն որոշումն է, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

Հոգաբարձուների խորհրդի ժամանակ որոշում է ընդունվել հոգաբարձուների խորհրդում ներառել նաև «Սանտանդեր» բանկի նախագահ Էմիլիո Բոտին, «Տելեֆոնիկի» տնօրեն Սեսար Ալերտան, «Լա Կայշա» բանկի տնօրեն Իսիդրո Ֆայնեն, «Ինդիտեկս» ընկերության տնօրեն Պաբլո Իսլան: Այս անձանց ներգրավվումը թանգարանի հոգաբարուների խորհրդի կազմի մեջ թանգարանին թույլ կտա ցուցադրություններում նոր գործեր ներառել:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:

 




Լրահոս