ArmLur.am-ը ամփոփում է օրը՝ կարճ ներկայացնելով աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները։
Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսելով ռեւանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։ Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են քառօրյա զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։ Ազատ արձակվող պատանդները խաղաղ բնակիչներն են լինելու։
Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել փոխադարձաբար ընդունելի վայրում կամ համաձայնության գալ հանդիպելու սահմանային գոտում։
Էրդողանը Հայաստանին կոչ է արել իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել:
«Արևմտյան որոշ գերտերություններ մինչ այս պահը չեն գիտակցում, որ ԼՂ պատերազմից հետո մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է բացվում: Հայ ժողովրդի ու նրա ղեկավարների համար լավ կլիներ անվտանգություն փնտրել ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության ու համագործակցության մեջ»,- ասել է նա։