Ամեն ինչ արել եմ, որ կուլիսային ոչինչ չմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ- Նիկոլ Փաշինյան լարված հարաբերությունների մասին այսօր Armlur.am  լրատվականի թղթակիցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ՝  իրեն չի՞ մտահոգում  խմբակցության  ներսում տիրող լարված իրավիճակը, ինչի՞ ց սկսվեց այս ամենը:

«Բավական երկար ժամանակ իմ բոլոր տեսակետներն ու դիրքորոշումները արտահայտել եմ իմ ելույթներով ու հոդվածներով: Նախկինում ասվածին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց պատգամավորը:

Ընդունո՞ւմ է Փաշինյանը, որ այս լարվածությունը պայմանավորված է ՀԱԿ- ԲՀԿ երկխոսությամբ, որին կողմնակից չէ  ՀԱԿ պատգամավորը: «Ամեն ինչ արել եմ, որ կուլիսային ոչ մի բան չմնա, ամեն ինչ բաց է ու թափանցիկ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցությունից դուրս գալուն և անկախ պատգամավոր լինելուն, Փաշինյանը ասաց, որ այդ հարցին պատասխանել է «Անպատասպան հարցերի  ու ապագայի» մասին հոդվածում:




Լրահոս