Նոյեմբերի 21-ին, ժամը 13։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ձորակը. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (մոտ 6 մ) ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։