Նախարարները ՝ Լեհաստանի վարչապետի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը ԵՄ-ը կկիրառի պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ այդ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան ՀՀ-ի տնտեսության վրա: Armlur.am  լրատվականի թղթակիցը փորձեց  մեր նախարարներից պարզել ՝  արդյոք  այդ պատժամիջոցները բացասաբար կազդեն մեր տնտեսության վրա:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նախ ասաց, որ առաջին անգամ է լսում նման հայտարարության մասին: Երբ հիշեցրինք էկոնոմիկայի նախարարի  տեսակետը,  նախարարը մոռանալով վայրկանններ առաջ իր ասածը, թե առաջին անգամ  է լսում դրա մասին, ասաց, որ այդ թեմայով արդեն հարցազրույց տվել է:

Էներգետիկայի նախարարն էլ ասաց, որ դա երկար  պատասխանելու հարց է, իսկ ինքը  այդ պահին մտնում էր դահլիճ:

ՀՀ  սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ տեղյակ չէ այդ հայտարարության մասին:

«Ոտքի վրա պատասխանելու հարց չի»,- ասաց  նախախարը:

Ինչ վերաբերում է  ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ով այդ պահին   Արտեմ Ասատրյանի ետևից էր գալիս և պատրաստվում էր մտնելու  ԱԺ-ի դահլիճ ՝   հարց ու պատասխանին մասնակցելու, Արտեմ Ասատրյանն ասաց. «Ահա նախարարը,պատասխանեք»:

Իսկ Վահրամ Ավանեսյանը, լսելով իր անունն ու հարցադրումը, կես կատակ կես լուրջ ասաց. «Ոչ իհարկե  (փորձեց Ասատրյանի փոխարեն պատասխանել  մեր հարցին-խմբ.)»:

Գյուղնախարարն էլ հակիրճ պատասխանեց. «Առանձնակի ոչ մի  հետևանք»:




Լրահոս