Չեռնոգորիայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են նաև անհատական մրցանակների, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
4-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալի է արժանացել Էլինա Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2.5-1.5 հաշվով հաղթել էր Անգլիայի թիմին ու դարձել բրոնզե մեդալակիր։ Կանանց հավաքականը զբաղեցրել էր 11-րդ տեղը: