Ինչպես հայտնի է՝ ավագանու այսօրվա նիստը թեժ է անցել:
Ավագանու անդամների միջեւ ծեծկռտուք տեղի ունեցավ նիստերի դահլիճում:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել միջադեպից. մեր տեղեկություններով՝ ավագանու անդամների միջեւ կռիվը շարունակվել է միջանցքում:
Արդեն գրել էինք, որ միջադեպի կիզակետում էր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Ինչպես միջադեպի ականատեսներն են պատմում՝ միջադեպին ակտիվ մասնակից է եղել նաեւ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը, որը քաշքշել է ընդդիմադիր ավագանու անդամներին ու գոռգոռացել: ՔՊ-ական ավագանու անդամները մի կերպ են հանգստացրել թաղապետերին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ միջանցքում տեղի ունեցած այս հրմշտոցի հետեւանքով «Մայր Հայաստան» դաշինքից Մեսրոպ Մանուկյանը վայր է ընկել, նրա հեռախոսն էլ ամբողջությամբ կոտրվել: Ավելին, միջադեպի ժամանակ հեռախոսով հարվածել են Կենտրոնի թաղապետի գլխին։
Հետաքրքիր է՝ սկանդալային պատմություններով հայտնի Սամվել Ղուկասյանը, Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ինչպես հայտնվեց միջադեպի կիզակետում: Հուսանք կպարզեն այս միջադեպին ընթացք տվող իրավապահները։