
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունն առաջիկայում պատրաստվում է իր հերթական համագումարը հրավիրել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացնեն արդեն հաջորդ տարի` 2012թ. հունվար-փետրվար ամիսներին` ընտրություններից առաջ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ համագումարի անցկացման օրը դեռ վերջնականապես չեն որոշել: Հիմա կուսակցությունը սկսել է նախապատրաստական աշխատանքները: