Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, վեճ ծագեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։ Անի Խաչատրյանը փորձում էր պատասխանել Մանուկ Սուքիասյանին՝ մեջբերելով Սուքիասյանի կենսագրությունը և քաղաքական ներկան և անցյալը։ Խաչատրյանը անդրադաձավ նաև «Մայր Հայաստան» խմբակցությանը՝ նրանց ղեկավարին թամադա անվանելով։ Կցկտուր խոսքի ընթացքում, որը իրենից սուր ելույթ պիտի ենթադրեր, Անի Խաչատրյանը հուզմունքից շփոթվում է, որից հետո դահլիճից բղավեցին․
«Գոնե անգիր արած գայիր տիկին»։
Անի Խաչատրյանը չլսելու տալով փորձեց շարունակել, սակայն միջամտեց նաև Սոնա Աղեկյանը։ Խաչատրյանը Աղեկյանին անվանեց «կոյուղաջրերի թագուհի», ապա Աղեկյանը Խաչատրյանի վրա ջուր լցրեց, ինչից հետո էլ սկսվեց քաշքշուքը: Խաչատրյանը՝ իբրև պատասխան, ջուրը լցրեց Աղեկյանի վրա, ապա սկսեց քաշել մազերից։
Ամենաթեժ պահին Ավինյանը հրահանգեց անջատել միկրոֆոնները և ուղիղ միացումը։ Այս ընթացքում վեճին միացավ նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ նույն ինքը Նարե Սոսեն։ Ավագանու անդամների և ոստիկանների օգնությամբ դահլիճից փորձեցին դուրս հանել Անի Խաչատրյանին, իսկ Հայրապետյանը ամենավերջին հայհոյանքներով ճանապարհեց նրեն։ Խաչատրյանը չհանդորժելով՝ սկսեց վիրավորել Հայրապետյանին։
Ինչպես արդեն պարզ դարձավ հետո՝ կռիվը շարունակվել էր նաև քաղաքապետարանի միջանցքներում։
Հավելենք նաև, որ Երեւանի քաղաքապետարանի միջադեպին ոստիկանությունը ընթացք է տվել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուլիգանության հատկանիշով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ այս պահին գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում։
Մանրամասները՝ տեսանյութում։