ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել։ Պայմանը բոլոր ռազմական գործողությունների ընդհատումն է և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակումն է։
«Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք հասել` քառօրյա ժամկետով: Այս համաձայնությանը հասել ենք Եգիպտոսի ու Կատարի ջանքերի շնորհիվ։ Երկու կողմից դադարեցվում են կրակը, ինչպես նաև ռազմական բոլոր գործողությունները, նաև ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի Գազայի հատված»,- ասված է հայտարարության մեջ: