ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է քաղաքական ուժերի համախմբմանը միտված ցանկացած քայլ: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԿԳ նախարարը:
Նա հույս ունի, որ փոքր ու ոչ մրցունակ քաղաքական ուժերի համախմբումը կարող է բերել ՀՀ-ում նոր ու ավելի խոշոր որակյալ քաղաքական ուժի կամ բևեռի ձևավորմանը:
«Իսկ եթե այնքա ՞ ն համախմբվեն, որ Աշոտյանը մնա անգործ»,-հակադարձեց լրագրողը:
«Իմ հարցով մի մտահոգվեք: Ես աշխատանք կգտնեմ կգամ ձեր խմբագրություն, որը որքան հասկանում են պրոֆեսիոնալ կադրերի պակաս ունի»,- հակադարձեց նախարարը: