2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսված և 1 ամիս և 2 շաբաթ ձգվող Իսրաել-Պաղեստին հակամարտությունը նվազեցրել է տեմպերը, սակայն ավարտը դեռ մոտ չէ։
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։
Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։ Գաղտնիք չէ, որ պատմական ամենադժվար փուլում եկեղեցին եղել է ժողովրդին համախմբող և ապաստան տվող կառույցը։
ArmLur.am-ը զրուցել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամ Տեր Էմմանուել վարդապետ Աթաջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսել է պատերազմական իրավիճակում հայ եկեղեցու գործունեութան մասին։
Հիշեցնենք, որ պատերազմական գործողությունները ընթանում էին Գազայի հատվածում, որտեղ Համաս խմբավորման զինյալները ամենադաժան ձևով մորթում և սպանում էին Գազայի բնակիչներին։ Քանի որ բացի Գազայից հրետակոծվում են նաև Իսրայելի այլ քաղաքներ ևս, ArmLur.am-ը զրուցել է հայ իսրայելաբնակ Մաքսիմ Սարգսյանի հետ, ով նախկինում Հայաստանում քաղաքացիական ակտիվիստ է եղել։ Նա մեզ պատմեց, որ հրետակոծության տեմպը նվազել է, սակայն պատերազմին սկսել է միջամտել նաև Լիբանանը։
Հավելենք նաև, որ Իսրայելը և Համաս խմբավորումը համաձայնության են եկել և որոշել ամեն 10 գերու դիմաց 1 օր հրադադար հայտարարել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան