Երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը՝ Մարին, արդեն մեկ տարեկան է։ Սոնան դստեր 1 ամյակին զուգահեռ նշել է նաև նրա «ատամհատիկը»։
Ինստագրամյան իր էջում կիսվելով իր և Մարիի լուսանկարներով՝ Սոնան գրել է. «Իմ 1 տարեկան «Գտնված Երազը»։
Ծննդյան և ատամհատիկի արարողությանը ներկա են եղել Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մարի Ավանեսյանը, Մանե Գրիգորյանը և այլք։
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել է 2021-ի նոյեմբերի 26-ին։
Մ.Ղ.