
Իրան-Ադրբեջան սահմանին այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը:
Երկու անհայտ անձ փորձել են Իրանից խախտել Ադրբեջանի սահմանը. նրանք եղել են զինված։ Նրանք չեն ենթարկվել սահմանապահ ծառայության կանգնելու հրամանին և կրակ են բացել հրաձգային զինատեսակներից, գցել են բեռը և հետ փախել Իրանի տարածք։
Ադրբեջանցի սահմանապահները բեռի զննությամբ հայտնաբերել և առգրավել են 95 կգ 100 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց (10 կգ 100 գրամ մետամֆետամին, 85 կգ ափիոն):