Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ երեկոյան զրույցի ժամանակ ասել է, որ դեմ է երեկոյան ժամերին թունդ ալկոհոլային խմիչքներ գովազդելուն:
Հիշեցնենք, որ նոր օրենքով երեկոյան ժամերին հեռուստաընկերությունները կարող են թունդ ալկոհոլային խմիչքներ գովազդել:
«Կառավարության նիստի ժամանակ ես իմ բացասական տեսակետը հայտնել եմ այդ օրինագծի վերաբերյալ, սակայն այստեղ խնդիրը դրված է տնտեսական ակտիվ գործողությունների վրա»,- ասաց Պրն Դումանյանը:
Նախարարի խոսքով ՝ այդ օրինագծի ընդունումը կարող է տնտեսական լրացուցիչ ակտիվություն առաջացնել և նոր ֆինանասկան հոսքեր նախատեսել:
Ի պատասխան այն նկատառմանը, որ չնայած նախարարի ` օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշմանը ԱԺ-ն ընդունեց օրինագիծը, Դերենիկ Դումանյանն ասաց.«Ես կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ իմ բացասական տեսակետն արտահայտել եմ: Թե ԱԺ-ն ի՞նչ եզրահանգում կտա, դա այլ հարց է»: