Չավարտված ծրագրի 2-րդ փուլի համար նոր ֆինանսավորում կլինի. կառավարության չզեկուցվող նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում չզեկուցվող նախագիծ է ներկայացաված։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի(ԵՆԲ) միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ»-ի ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ, գրեթե 10 մլրդ 969 մլն դրամ։ Ծրագրի համաֆինանսավորման նպատակով ներգրավվելու է 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ գրեթե 4 մլրդ 387 մլն դրամ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից:

Ծրագիրը՝ ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական տվյալներով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հրամայելու է կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

Հավելենք նաև, որ 2022 թվականին «Երևանի էներգաարդյունավետության առաջին փուլ»-ի ընթացքում կնքված նույն ծրագրով 2 տարվա ընթացքում 2 մանկապարտեզ է կառոցվել։

Նախագծի ընդհանուր արժեքը նախորդ տարիներին կազմել է շուրջ 15 միլիոն եվրո գրեթե 6 մլրդ դրամ։

Այս նախագծի շրջանակներում դեռ 14 մանկապարտեզում պետք է անցկացվի շինարարական աշխատանքներ։

Ստացվում է, որ կառավարությունը, այս նախագծի առաջին փուլը դեռ չավարտած, նախորդի համեմատ գրեթե 4 մլրդ ավելի գումար է ներդրվելու չիրականացված ծրագրի 2-րդ փուլի համար




Լրահոս