ԱԱ-2026-ի ընտրական փուլի Արգենտինա-Բրազիլիա խաղից առաջ տրիբունաներում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ի թղթակիցը։
Խաղի մեկնարկից առաջ բրազիլացի երկրպագուները սուլել են Արգենտինայի հիմնի ժամանակ, ինչի արդյունքում տրիբունաներում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծեծկռտուքի ժամանակ երկրպագուները միմյանց վրա աթոռներ են նետել։
Որոշ ժամանակ անց կոնֆլիկտին միացել է ոստիկանությունը։ Իրավապահները, փորձելով դադարեցնել ծեծկռտուքը, մահակներով ծեծի են ենթարկել երկրպագուներին։
Արգենտինայի ֆուտբոլիստները սկզբում հետևում էին խաղադաշտից: Երկու թիմերի խաղացողները դիմել են երկրպագուներին և խնդրել դադարեցնել անկարգությունները: Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը փորձել է վազել տրիբունաներ։
Որոշ ժամանակ անց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին որոշել է թիմին խաղադաշտից դուրս բերել։ Ավելի ուշ նա քննադատել է ոստիկանության գործողությունները և կատարվածը անվանել ռեպրեսիա։