«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը հայտնվել է մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Արթուր Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար․ որ 2022 թվականի օգոստոսի 23-ից զբաղեցնելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն հիմնադրամի ուսանողներ Ռոբերտ Չախոյանի, Սոնա Սարգսյանի և Հակոբ Վարդանյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու դիմաց վերջիններիցս պահանջել և ստացել է մանր չափերով՝ ընդհանուր 450,000 ՀՀ դրամ կաշառք։

Արթուր Հովհաննեսի Մկրտչյանը 2022 թվականի օգոստոսի 23-ին «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի ռեկտորի թիվ 90 հրամանի համաձայն՝ նշանակվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի «Տնտեսագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար և նույն համալսարանի կանոնադրության համաձայն՝ հանդիսացել է պաշտոնատար անձ: «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի ռեկտորի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 137 հրամանի համաձայն՝ Արթուր Մկրտչյանը ընդգրկված է եղել «Կառավարում», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Շուկայագիտություն ըստ ոլորտի» մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովում:

2021 թվականին Ռոբերտ Չախոյանը ընդունվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Կառավարում» մասնագիտության բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի մագիստրատուրան՝ 2 տարի առկա ուսուցմամբ: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ինչպես Ռոբերտ Չախոյանը, այնպես էլ վերջինիս համակուրսեցիներ Սոնա Սամվելի Սարգսյանը և Հակոբ Գագիկի Վարդանյանը լիարժեք չեն մասնակցել բոլոր դասընթացներին, որի հետևանքով չեն կարողացել գրել մագիստրոսական թեզը և պաշտպանել այն: Ռոբերտ Չախոյանը Սոնա Սարգսյանի և Հակոբ Վարդանյանի հետ նախապես քննարկելուց հետո, նշված խնդիրը լուծելու նպատակով միայնակ մոտեցել է թեզի նախապաշտպանություն իրականացրած, հանձնաժողովի անդամ Արթուր Մկրտչյանին ու հայտնել, որ չի կարող գրել մագիստրոսական թեզը, առավել ևս անցնել նախապաշտպանություն և պաշտպանել այն, ուստի խնդրել է օգնել այդ հարցում: Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Չախոյանին օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, այն է՝ մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաև հետագա նախապաշտպանությունն արագ և բարեհաջող անցկացնելու համար Ռոբերտ Չախոյանից պահանջել է 170.000 ՀՀ դրամ կաշառք, որից՝ 150.000 ՀՀ դրամը, մագիստրոսական թեզը գրելու նպատակով: Դրանից հետո, Ռոբերտ Չախոյանը հայտնել է, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաև Սոնա Սարգսյանը և Հակոբ Վարդանյանը, որոնց ևս Արթուր Մկրտչյանը նույն պայմաններով համաձայնել է օգնել: Արթուր Մկրտչյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության և վերջինիս առաջարկի մասին Ռոբերտ Չախոյանը հայտնել է Սոնա Սարգսյանին և Հակոբ Վարդանյանին, ովքեր համաձայնվել են Արթուր Մկրտչյանի առաջարկի հետ: Մի քանի օր անց, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Մկրտչյանը համալսարանում հանդիպել է Ռոբերտ Չախոյանին ու Հակոբ Վարդանյանին, որտեղ Ռոբերտ Չախոյանից առձեռն ստացել է 450․000 ՀՀ դրամ կաշառք: Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Գագիկի Չախոյանի մագիստրոսական թեման տրամադրել է էլեկտրոնային կրիչով, այնուհետև պարզ է դարձել, որ «Արտադրական մենեջմենթի հիմքերը» թեման գրված է եղել դեռևս 2021 թվականին: 2023 թվականի հունիսի 3-ին Ռոբերտ Չախոյանը, ինչպես նաև Սոնա Սարգսյանն ու Հակոբ Վարդանյանը մագիստրոսական թեզը բարեհաջող են հանձնել և ստացել բարձր միավորներ:

Քնար Մանուկյան




Լրահոս