Դմիտրի Մեդվեդևը Ֆինլանդիայի մասին անեկդոտ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ֆինլանդիայի հետ սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին անեկդոտ է հրապարակել X սոցիալական ցանցում։

Հրապարակված անեկդոտում Պեկկա և Մատտի անունով երկու ֆիններ զրույց են վարում։ Նրանցից մեկն ասում է, որ երկրի խորհրդարանի մոտ խոցված ռուսական տանկ է տեղադրված։ Ի պատասխան՝ Մատտին խոստովանում է, որ ինչ-որ «խորամանկ ռուս» կարող էր թաքնվել ներսում՝ կրակելու ֆինն օրենսդիրների վրա։ Նա նաև խոսում է այն մասին, որ ռուսները «հեծանիվներով մեր սահմանն են պտտվում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 18-ից փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ութ անցակետերից չորսը։ Նախարարների կաբինետում պարզաբանել են, որ արգելքը մտցվում է երեք ամսով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը։




Լրահոս