ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացանք երեխաներին ժպիտներ պարգևել. Լատվիայի անկախությանը տոնը՝ արցախցի փոքրիկների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ը նշվում է որպես Լատվիայի առաջին հանրապետության հռչակման եւ անկախության օր: Ամեն տարի այս օրը, Լատվիայի դեսպանատան նախաձեռնությամբ, Հայաստանում տարբեր կերպ է նշվում:

Այս տարի Լատվիայի անկախության տոնը նշվել է արցախահայ փոքրիկների հետ:

Հայաստանում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեն նշեց, քանի որ երեխաները ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, իրենք ցանկացել են ժպիտներ պարգեւել:

Դեսպանը փոքրիկների հետ զրույցում նաեւ նշեց, որ ինչ-որ տոն նշելու լավագույն տարբերակը այն ընկերների հետ նշելն է, այս դեպքում՝ հայ ընկերների հետ նշելը ամենաճիշտ որոշումներից է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մարիամ Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս