Դմիտրի Պեսկովը՝ Հայաստանի ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն: Բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։

Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։ Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը Բելառուսի իր գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում նույնպես ավելի վաղ ասել էր, որ չի կարողանա մասնակցել ԱԳ նախարարների խորհրդի համատեղ նիստին: Այսօր այս մասին նշեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։




Լրահոս