ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի որոշումը, ՌԴ արձագանքն ու իսրայելապաղեստինյան պատերազմը. ինչ է կատարվել աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ը ամփոփում է միջազգային լրահոսը։

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Դրա շրջանակներում ազատ են արձակվելու պատանդները, որոնց մեջ կանայք և երեխաներ են։

Կարմիր խաչը հայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին։

ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Այս մասին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավարը

Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար այլևս որևէ խոչընդոտ չկա:

Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ երկխոսության հարաբերությունների կարգավորման և «Խաղաղության պայմանագրի» կնքման համար: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանի իշխանությունները որոշել են չմասնակցել ՀԱՊԿ նիստին, սակայն Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Ցավում ենք գագաթնաժողովին չմասնակցելու համար, ակնկալում ենք մասնագիտական ներկայություն։ Այս մասին ասել է Կրեմլին խոսնակ
Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ԱԻՆ-ը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այս մասին որոշումը կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։




Լրահոս