Ալկոհոլից կախվածության վտանգները. վիրաբույժ զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը զգուշացրել է, որ թունդ ալկոհոլային խմիչքներից կախվածությունը ոչ միայն առաջացնում է լյարդի քաղցկեղ և աղեստամոքսային տրակտի խանգարումներ, այլև բացասաբար է անդրադառնում մարդու մարմնի այլ օրգանների վրա: Նա Life.ru-ի հետ զրույցում խոսել է ալկոհոլի չափից ավելի օգտագործման ոչ ակնհայտ հետեւանքների մասին։

Ումնովը նշել է, որ ալկոհոլից կախվածությունը վատ է անդրադառնում սրտի մկանների աշխատանքի վրա, ինչը ժամանակի ընթացքում մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը։

Ումնովը վերարտադրողական համակարգի ֆունկցիայի նվազումը որպես ալկոհոլիզմի մեկ այլ անհայտ հետևանք է անվանել։ Մասնագետը բացատրել է, որ դա տեղի է ունենում հորմոնալ մակարդակի փոփոխության պատճառով, երբ տղամարդկանց մոտ բարձրանում է կանացի հորմոն էստրոգենի, իսկ կանանց մոտ՝ անդրոգենի մակարդակը։ «Կոլագենի սինթեզը խանգարվում է, ուստի մարդն ավելի արագ է ծերանում: Զարգանում են նաև հոգեկան հիվանդությունները»,- զգուշացրել է բժիշկը։

Ումնովն ընդգծել է, որ էթանոլն աստիճանաբար քայքայում է օրգանիզմը՝ առաջացնելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը, ստամոքսի խոցը։ Բժիշկն ասում է, որ ժամանակի ընթացքում կարող են զարգանալ ներքին օրգանների քրոնիկական վնասվածքներ, ինչպիսիք են ենթաստամոքսային գեղձի նեկրոզը և թունավոր հեպատիտը, որը վերածվում է լյարդի ցեռոզի:




Լրահոս