Գիշերը ոտքերի արանքում դրված բարձն օգնում է քնած ժամանակ վերացնել անհարմարությունը և խոսքը չի վերաբերում միայն հղիներին։ վերացմանը Այս մասին նշել է բժիշկ Վլադիմիր Ժիվոտովը։ Նա պատմել է ոտքերի արանքում բարձով քնելու առավելությունների մասին։
Ժիվոտովի խոսքով, ոտքերի արանքում բարձն օգնում է սկոլիոզի պատճառով առաջացած ցավերին, որն ունեն շատերը։ Մասնագետն ընդգծել է, որ ոտքերի արանքում դրված բարձը կօգնի մարդկանց ավելի լավ քնել, եթե օրվա ընթացքում նրանց կոնքի մկանները շատ հոգնած ու գերլարված լինեն։
Նա նաև պարզաբանել է, որ բարձ կարելի է դնել նաև ծնկների տակ՝ մեջքի վրա պառկած։