
Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում Լիոնել Մեսսին աճուկի վնասվածք է ստացել։
ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում Արգենտինայի հավաքականի ավագը փոխարինվել էր 78-րդ րոպեին։ Ինչպես հայտնում է ESPN-ը, Մեսսին վնասվածքը ստացել է առաջին խաղակեսում։
«Ես մկանային վնասվածք էի ստացել։ Սա տարվա իմ վերջին խաղն էր, այնպես որ ես ժամանակ ունեմ վերականգնվելու և 2024 թվականը լավ սկսելու համար»,- ասել է Մեսսին։