
EPP-ի բյուրոյի փակ նիստին մասնակցելու համար, ինչպես հայտնի է, Բրյուսել են մեկնել ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» առաջին դեմքերը: Իսկ ահա ԲՀԿ-ն ներկայացվել է Նաիրա Զոհրաբյանի մակարդակով, քանի որ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Ֆրանսիա (սա հաստատեց նաեւ նրա խոսնակը): Եւ այս երեւույթը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոքր-ինչ զայրացրել է, ու նա չի ցանկացել մեկնել Բրյուսել Նաիրա Զոհրաբյանի հետ` առաջարկելով, որ իր փոխարեն այլ ՀՀԿ-ական մեկնի: Սակայն Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հրահանգել է անձամբ մեկնել, եւ հարցը փակվել է: Նշենք, որ Ծառուկյանը Ֆրանսիայում մասնակցելու է մարզական ինչ-որ միջոցառման: