
Նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Թումանյան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: